Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, եթե նախկին չլիներ, քաղաքականությամբ չզբաղվեր, կալանավորված չէր լինի. քաղաքացիները՝ քաղբանտարկյալների մասին
«Իհարկե, Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Հիմա ով խոսում է, բռնում, մտցնում է խուցը: Առաջնորդներին բռնում են, որ ժողովուրդը ոտքի չկանգնի»,- ասում է 168.am-ի հարցմանը մասնակից սպիտակցի տղամարդը:
Մասնակից կանանցից մեկն էլ նկատեց՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, եթե նախկին իշխանության ներկայացուցիչ չլիներ, քաղաքականությամբ չզբաղվեր, կալանավորված չէր լինի:
«Այնպես չէ, որ ես Արմեն Աշոտյանի կամ Նարեկ Մալյանի հայացքները կիսում եմ բոլոր հարցերում, բայց նրանք քաղբանտարկյալ են: Մանր, ճղճիմ քայլ է նրանց դեմ արածը»,- ասաց մեկ ուրիշը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ