Ոսկեպարին, Կիրանցին, Բաղանիսին, Բերքաբերին ու ՀՀ մյուս սահմանային բնակավայրերին սպառնացող վտանգը համազգային և համապետական մարտահրավեր է, որը վերաբերում է ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիներին, այնպես էլ ողջ հայությանը, քանի որ այստեղ վճռվելու է Հայոց պետականության հարցը:
Դուք հասկացա՞ք՝ ինչ ողբերգության մեջ ենք. այո, այդ լոգիստիկայով են ԵՄ դիտորդները գնացել Ոսկեպար. Թագուհի Թովմասյան
Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Մտահոգությամբ հետեում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։
Մերժե’ք Նիկոլին, տե’ր կանգնեք Հայաստանին. «Միասին» շարժման հանրահավաքը ԱԺ-ի մոտ՝ ՈւՂԻՂ
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ռամադանի տոնի առթիվ և բարգավաճում մաղթել ադրբեջանցի ժողովրդին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ձեռք չի տալիս բաց նիստը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ իրենց համար պարզ էր, որ ՔՊ-ն նիստը փակ ռեժիմով է ցանկանալու շարունակել։
Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը, նշված է Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարության մեջ։
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:
Ապրիլի 9-ին Ստամբուլի ֆոնդային բորսայի ամենաբարձր միավորներ ունեցող 100 բաժնետոմսի (BİST 100) ինդեքսն աճ է գրանցել:
Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, թե հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում, կոնսենսուս դեռ չկա։
ԱՄՆ-ն պետք է զերծ մնա Հարավային Կովկասում հետագա միջամտությունից, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում: The American Conservative ամսագրի սյունակում նման կարծիք է հայտնել պաշտոնաթող դիվանագետ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը։
Արտիստն ինքնասպանության սպառնալիքով հաղորդագրություն է ուղարկել կնոջը, որն այդ պահին հեռու է եղել տնից։ Անհանգստացած կինը զանգել է փրկարարներին։ Կնոջը հաղորդագրություն ուղարկելուց հետո արտիստն այլևս կապի դուրս չի եկել։
Ղրղզստանում այդ երկրի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության համար վտանգ ներկայացնող մարտահրավերների մասին։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գրառմանը կից դեսպանը Thales ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն 2023 թվականին:
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն էլ նշել էր, որ Վարդանյանը «ռևանշիստ է» ու «քրեական հեղինակություն»։ Պատգամավորի խոսքով՝ որոշ դեպքերում Խաղաղության Նոբելյան մրցանակը ծառայում է քաղաքական նպատակների համար։
Հարավից ցիկլոն է եկել. այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։
Ո՞ր չափանիշներով են պոլիկլինիկայի բժիշկները ստանում մինչև 200.000-300.000 հազար ՀՀ դրամ աշխատավարձ։ ՀՀ առողջապահության նախարարություն գուցե միլիոններով աշխատավարձ բաշխելով Ձեր «սրտի» տնօրեններին՝ խուսափո՞ւմ եք շահութահարկերից…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկումներ սկսելով Ուկրաինա զորամիավորումներ ուղարկելու հնարավորության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
Ստացել ենք Սամվել Մայրապետյանին և Գագիկ Հակոբջանյանին առնչվող 05.04.2024 թվականի վճիռը, ըստ որի՝ պետք է վերջիններիցս բռնագանձվի ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամ:
Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Փարաքար համայնքի համայնքապետարանի կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել՝ իրավապահներին հայտնելով, որ համայնքապետ Դավիթ Մինասյանն իրեն կարգապահական տույժ է տվել ու գյուղապետարանի շենքից դուրս է հրավիրել:
Կացինը բերեցին եւ սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա վիզս կկտրեն»։ Այս պատմությունը Վլադիմիր Մովսիսյանը պատմել էր լրագրող Ռուզաննա Խաչատրյանի` Հանրային հեռուստատեսության համար պատրաստված ֆիլմում։
Այդ վերջնագիրն ստանալուց հետո Փաշինյանը շտապեց Տավուշի մարզ՝ մարդկանց համոզելու՝ դուրս գալ այդ բնակավայրերից եւ դրանք հանձնել Ադրբեջանին։ Ստանալով թե՛ տավուշցիների, թե՛, առհասարակ, ՀՀ բնակչության ոչ բարեհաճ արձագանքը, հավանաբար, Փաշինյանը որոշել էր մի քիչ ավելի մեղմ ու դանդաղ իրագործել այդ գործընթացը, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանին դա չի բավարարել, եւ այս սահմանային կրակոցներով Ալիեւը փորձում է արագացնել գործընթացը։
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։
Սոխն ու գազարը տաշեղաձև կտրատեք ու յուղի մեջ տապակեք: Սխտորը մանր կտրատեք: Կարտոֆիլը միջին չափի կտորներով կտրատեք:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Աստվածամարդու հրաշափառ Հարությամբ այլևս «լվացվեցինք, մաքրվեցինք, արդարացվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Ա Կոր Զ11) և կանչվեցինք մասնակցելու Արքայական հարսանիքին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը` դատապարտելով AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստին: