Բաժիններ՝

40 տարեկանում մահացել է օպերային երգիչ Եվգենի Կունգուրովը. նա սպառնալիքով հաղորդագրություն էր ուղարկել կնոջը

40 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Կունգուրովը։

Օպերային երգչի մարմինը հայտնաբերել են Մոսկվայի կենտրոնում՝ նրա տան մոտ։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել։

Արտիստն ինքնասպանության սպառնալիքով հաղորդագրություն է ուղարկել կնոջը, որն այդ պահին հեռու է եղել տնից։ Անհանգստացած կինը զանգել է փրկարարներին։ Կնոջը հաղորդագրություն ուղարկելուց հետո արտիստն այլևս կապի դուրս չի եկել։

Փրկարարները դեպքի վայր են հասել, երբ արտիստն արդեն մահացած է եղել։

Եվգենի Կունգուրովը ճանաչում է ձեռք բերել «Ձայնը», «Մեծ օպերա» հեռուստատեսային նախագծերին մասնակցելու շնորհիվ։ Նա նաև «Ռոմանսի ռոմանտիկան» հեռուստահաղորդման մշտական հաղորդավարն էր։

Վերջին տարիներին համագործակցում էր Կալինինգրադի մարզային երաժշտական թատրոնի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930