Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Փարիզն այն տրամադրում է ՀՀ-ին․ դեսպան

Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին. X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Գրառմանը կից դեսպանը Thales ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն 2023 թվականին:

Նշվում է նաև, որ անցած ամիսներին Փարիզը երեք GM200 համակարգ է վաճառել Հայաստանին, մեկ համակարգ էլ Մոլդովային։ Մոլդովան պատրաստվում է ստանալ ևս մեկը՝ ԵՄ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930