էս դատի ես տվե՞լ, աղջի՛. Փարաքարի համայնքապետը բղավել է աշխատակցուհու վրա ու սկսել հայհոյանքների տարափ. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Փարաքար համայնքի համայնքապետարանի կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել՝ իրավապահներին հայտնելով, որ համայնքապետ Դավիթ Մինասյանն իրեն կարգապահական տույժ է տվել ու գյուղապետարանի շենքից դուրս է հրավիրել:

Համայնքապետարանի աշխատակիցը նույն օրը երեկոյան էլ է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ հնարավոր է իրեն սպանեն, խնդրել է շուտ մոտենան համայնքապետարան: Ըստ Նելլի Սողոյանի հաղորդման՝ ապրիլի 4-ի երեկոյան ինքը՝ գտնվելով համայնքապետարանի տնտեսվարի աշխատասենյակում, աշխատասենյակ է մտել համայնքապետ Դավիթ Մինասյանը՝ «Մինասյան» դաշինքի անդամ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ ու բղավելով՝ անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին, ապա պահանջել է ազատել աշխատասենյակը և այլևս չվերադառնալ համայնքապետարան:

Նելլի Սողոյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները.

«Իրականում ինքն ինձ պարտադրում է, որ դիմումս գրեմ դուրս գամ աշխատանքից: Ես էլ ասում եմ՝ օրինական հիմք ունե՞ք, ազատեք, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Կամ եթե ցանկություն չունեք իմ հետ աշխատելու, կարող եք քաղաքակիրթ ձեւով կանչել, ասել, որ մեր համատեղ աշխատանքն այլեւս չի ստացվում, ոչ թե մի քանի վկաների ներկայությամբ անվայելուչ պահվածքով ասի՝ դիմումդ գրի ու ստեղից ս.ր եղիր: Ես ՏԻՄ-ում 7 տարի աշխատել եմ, նմանատիպ պահվածք որեւէ մեկից, համայնքապետից չեմ տեսել: Վայ, նույնիսկ խոսելուց եմ ինձ վատ զգում: Նա ունի իր թեկնածուն, որին խոստացել է, թե հեսա իմ հարցերը կլուծի, ու իրեն կբերի:

Նույնիսկ կարգապահական տույժ է տվել ինձ առանց իրավական հիմքի, կարգադրության մեջ գրել է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, բայց հիմքն ո՞ւր է: Ինքն ինձ դուրս էր հրավիրում համայնքապետարանից, որովհետեւ իր տված կարգապահական նախազգուշացումը բողոքարկել եմ դատական կարգով, դրանից հետո եկավ, թե բա էս դատի ես տվե՞լ, աղջի՛, ու շարունակեց անվայելուչ ձեւով, ես էլ իրավապահներին կանչեցի, որովհետեւ իրական սպառնալիքներ կային իր ասածի մեջ»:

Համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա առերևույթ հանցավոր արարքի՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշեցնենք, որ համայնքապետ Դավիթ Մինասյանի անունն առաջին անգամ չէ, որ առնչվում է խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների: Նա անցած տարի կրկին ապրիլին, ըստ իրավապահների, խուլիգանական արարքներ էր թույլ տվել Կալիֆորնիա գիշերային ակումբում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930