«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, ողջունել դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնել, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանում իր մասնաճյուղին՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։
Ռուբեն Հայրապետյանը փոխանցեց Սամվել Վարդանյանի գրավից պակասող գումարի ամբողջ մասը:
Դուբայի միջազգային օդանավակայանից որոշ թռիչքներ վերսկսվել են, թեև օդանավակայանի աշխատանքն ընդհանուր առմամբ շարունակում է խաթարված մնալ: Այս մասին հայտնում է BBC–ն:
Ժողովրդական սլենգում գոյություն ունի «կանցավիկ» արտահայտություն, որը նշանակում է կորցնելու բան չունեցող, իր անխուսափելի վախճանը գիտակցող ու այդ գիտակցման բերումով այլևս որևէ բանից չվախեցող, հետևանքների մասին չմտածող մարդ: Նիկոլը հենց այդ «կանցավիկի» վառ օրինակն է: Նրան այլևս չի հուզում ո՛չ ժողովրդի ու ո՛չ էլ միջազգային հանրության տեսակետը: Վարկանիշը կարող է ընկնել 1%-ից էլ ներքև, Freedom House-ն էլ թող համարի, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, ի՞նչ տարբերություն՝ ով ինչ է ասում, եթե դու էլ չես լինելու վաղը: Կա միայն մեկ նպատակ՝ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հետաձգել այդ «վաղը»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Իրանական նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին, հիմնականում Չինաստան մատակարարումների հաշվին: Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով Vortexa վերլուծական ընկերության տվյալները։
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը, որն իբր համաձայնեցվել է Բրյուսելում, կեղծ է։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ռուսական տանը տեղի է ունեցել «Ես Վլադիմիր Պուտինն եմ» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված է ՌԴ նախագահի մի շարք ելույթների ու հոդվածների թուրքերեն թարգմանությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքն ու 7 մլն դրամ գրավը։ Գրավի գումարը պետք է վճարվի երեք օրվա ընթացքում։ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տարածել՝ առաջարկելով քաղաքացիներին օգնել հավաքել այդ գումարը։
իկոլ, դու գարանտիա տվող չես, էն էլ 90 տոկոսանոց, դու, քո բառերով ասեմ, որ չնեղանաս, «երկրի լեգիտիմ ընտրված ղեկավար էս» (մեղա քեզ տեր, նախագահ Սարգսյանն էլ թող ինձ ների, դրա հետ զուգահեռ տանելու համար), ՀՀ ցանկացած քաղաքացի կմտածեր, թե էս մեր երկրի ղեկավարը գժվել է, ինչի՞ է նման խոսույթով խոսում մեզ հետ, բա էլ ո՞վ, եթե ոչ երկրի ղեկավարը պիտի մեր ավնտանգության թիվ մեկ երաշխավորը լինի։ Նիկո՛լ, դու էիր չէ՞, որ հայտարարում էիր, թե ես «29,800 (հետո միքս արեցիր) քառակուսու վարչապետն» էս, էլի մնացիր պրյոմի տակ, ջոգո՞ւմ ես։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Վրաստանի նախագահը վետո է դրել խորհրդարանի ընդունած օրենքի վրա, ըստ որի` վերանում են կանանց համար նախատեսված քվոտաները։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել։
Քանի որ գործընթացը հանրային է, պետք է ձեզ ներկայացնենք հանրային հաշվետվություն։ Ուստի եթե չեք առարկում, որ ձեր անունը հրապարակվի, «նպատակ» դաշտում նշեք «գրավ»։ Հակառակ դեպքում նշեք «գրավ-»։
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է անում Հայաստանին՝ ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթների և ոստիկանության նկատմամբ։
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին զգուշացրել են Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն։
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման դեպքը ցնցել է մեր հանրությանը։
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթին մասնակցում է 32 կոմպոզիտոր՝ աշխարհի 15 երկրներից. ում գործերն են ընտրել կոմպոզիտորները
Պիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենք
Ինչ ասես` իմ, կնգաս, երեխեքիս, տո պապիս մասին… ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Մեր մոտ խնդիրները սենց են լուծվում՝ վերև նամակ գրել, հետո մի հատ էլ վերև, հետո էլի վերև, թղթեր ա. Փաշինյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու առումով միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էին նույնիսկ 10 մլն-ի չափով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: