Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հացադուլի չորրորդ օրը այցելել է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին և Վարդան Ավագյանին: ԶԼՄ-ների հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել Մանասյանի հետ: Բաժանորդագրվեք 168.am-ի Տելեգրամ ալիքին՝ https://t.me/news168news
Տելեգրամյան տարբեր ալիքներ տեղեկություններ են տարածում, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հարցման, պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում մինչև 100 խաղաղապահ ուղարկել Ուկրաինա:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։
Ամենակարևորը այն էր, որ կրկնվող հարցերին զուգահեռ, գրեթե 2 ժամ անընդհատ ցուցադրում էին վրաերթի կադրերը՝ ստիպելով հարազատներին ու ներկաներին բազում անգամներ նայել Սոնայի զոհվելու պահը։ Սա անընդհատ կրկնվում էր. փորձագետը տալիս էր պատասխանը, նրանք նորից նույն բանն էին անում ու ստիպում բոլորին նորից նայել կադրերը, լսել նույն հարցերը։ Իսկ դատարանը առանձնապես չէր ջանում կասեցնել։
Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կարծիքներ փոխանակելու և Անկարայի հասցեին մի շարք իրանցի պաշտոնատար անձանց մեղադրանքները քննարկելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է Anadolu-ն, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Օնջյու Քեչելին։
Կար ժամանակ երբ Արտակ Զեյնալյանը իր խոսքով ու կեցվածքով հարգանքի կամ առնվազն լուրջ վերաբերմունքի էր արժանանում: Իբրև իրավաբան ու իրավապաշտպան:
Չեխիան պատրաստ է անցնել նավթի մատակարարմանը TAL+ խողովակաշարով, եթե «Դրուժբա» նավթամուղով մատակարարումը չվերսկսվի։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտարարել է Չեխիայի հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Լուկաս Վլչեկը։
Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում մարտի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […]
Մեքսիկան ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը կպատասխանի հակաքայլերով։ Այդ մասին Ազգային պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչ, 44-օրյա պատերազմում զոհված Գենադի Մնացականյանի աճյունը 2025 թվականի մարտի 3-ին հողին է հանձնվել «Եռաբլուր» պանթեոնում։
Կապիտուլյանտների խմբակից (ՔՊ) մի պատգամավորուհի Աժ ամբիոնից, խոսելով ընդդիմադիրների հրապարակային բանավեճից, ինքն իրեն հարց է տալիս. «Կարո՞ղ ենք արդյոք անուղղակի ենթադրել, որ նրանք ավելի շատ համախոհ են իշխանությունների հետ» ու ինքն էլ պատասխանում է՝ «այո»:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում ուղևորների և անձնակազմի տարհանում է իրականացվել՝ շենքում ռումբի տեղադրման մասին տեղեկությունների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիվանդանոցում այցելել է պատգամավոր Յասմինա Օբրադովիչին, ով տուժել էր խորհրդարանում անկարգությունների ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մինչ թուրքական իշխանություններն արձագանքում են իրենց համար ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչին, լուրեր են տարածվում դրան հաջորդող «ծայրաստիճան կարևոր» օրերի վերաբերյալ:
Նրանք հրաժարվեցին ուղարկել իրենց երեխաներին ադրբեջանական դրպոցներ, որտեղ քարզովում է, որ հայերը 19-րդ դարի եկվորներ են, իսկ արցախցիները մեծամասամբ աղվանից ժողովուրդ/ալբանացիներ։ Որ ադրբեջանական ժողովրդի և իրենց պրոբլենբերի հիմքը «հայկական ազգայնականությունն է» իսկ Ադրբեջանի թշնամին «անօրինական Հայաստանն է»՝ ստեղծված քոչվոր հայերի կողմից իրենց «արևմտյան ադրբեջանի» տարածքում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բջիջի ղեկավարին և մեկ այլ արմատականի Հորդանան գետի Արևմտյան ափին և ձերբակալել հետախուզման մեջ գտնվող երեք պաղեստինցիների: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ իսրայելական ուժերը «անորոշ ժամանակով կմնան» Լիբանանի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտում, և որ նրանց տեղակայումն այնտեղ «կախված է իրավիճակից»։ Բացի այդ, նախարարը հավելել է, որ իսրայելական ուժերը նաև կմնան Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածում, այսպես կոչված, «Ֆիլադելֆիական միջանցքում»։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը։
«Այս այցով նրանք փորձում են ցույց տալ, թե իբր ամեն ինչ «կարգին է»։ Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ և այլ ներկայացուցիչներ․․․»։
Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ուկրաինան պլանավորում է ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ. այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։
Առաջիկա ընտրությունների մասին. քպ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին: Թշնամուն է հանձնել մեր հայրենիքը, գրում է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է աջակցել դաշնակիցների պաշտպանությանը։ Ինչպես հաղորդում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այդ մասին առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին, որն էլ պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին։ Քննարկման կոնկրետ օրը, սակայն, դեռ հստակ չէ։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իշխանություններին կոչ է անում տեսանելի միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների խնդրի հետ կապված։ Այս մասին Տոնոյանն ասել է Armlur.am-ի հետ զրույցում։