Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացել, որ Վերին Ճամբարակ գյուղում այրվում է չբնակեցված տուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նա այս մասին հայտնել է Truth Social միկրոբլոգում։
Մեծ յոթնյակի (G7) երկրները կարող են խստացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Քվեբեկում կայացած G7-ի արտգործնախարարների հանդիպման ամփոփիչ կոմյունիկեի նախագիծը։
Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանային, եվրոպական և գլոբալ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն հակամարտության ավարտից հետո։ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Ռյուտեն ասել է, որ նորմալ է, եթե ռազմական հակամարտության ավարտից հետո Եվրոպան քայլ առ քայլ, ինչպես նաև ԱՄՆ-ն քայլ առ քայլ սկսեն վերականգնել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ իր ելույթում մտահոգություն է հայտնել Բաքվում հայ գերիների նկատմամբ անցկացվող շինծու դատավարությունների և գերիների կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
#ՀԻՄԱ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ․ #ՈՒՂԻՂ
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ, ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։
Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է դրել իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և անձնատուր լինելու զարմանալի պատրաստակամության ամբողջ հմայքը՝ հանուն սեփական աթոռի պահպանման միակ նպատակի:
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու. հայտնում են ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան լսել է ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և նրա միջոցով տեղեկություններ և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել Դոնալդ Թրամփին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել: Այս մասին գրել է «Հետք»-ը:
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չի տեսնում։
Միջազգային դատարաններում ներկայացված փոխադարձ հայցերը հետ կվերցվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը:
«Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը»:
«Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում՝ երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»,- ասաց նա՝ նշելով, որ «Երևանի մոտեցումն ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «ռևանշիստ» չեն համարում։
Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը շարունակում է ոչնչացնել Արցախի մայրաքաղաքի խորհրդանշական արժեք ունեցող շինությունները: Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
Լոնդոնն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը՝ այն համարելով «պատմական քայլ»։
Փաստորեն, դատելով Բերբոքի հայտարարությունից՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում միայն Հայաստանն է գնացել զիջումների, այն էլ՝ «համարձակ», իսկ թե ինչ զիջումների մասին է խոսքը, բնականաբար, հայ ժողովուրդը դեռևս տեղյակ չէ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հանրապետության տարածքում մարտի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
ՆԱՏՕ–ն նոր ահաբեկչություններ է ծրագրում ռուսական բեռնատար նավերի, խողովակաշարերի և տանկերների դեմ․ Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի օգնական, ՌԴ ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։
Թուրքիան Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը: