Թուրքիան մտադիր է նվազեցնել Ռուսաստանից ներկվող հեղուկ գազի ծավալները

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հարցազրույց է տվել միջազգային «Financial Times» օրաթերթին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցազրուցում Բայրաքթարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է էներգետիկայի մատակարարման հարցում մատակարարման նոր պորտֆոլիո ստեղծել:

Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան այդ նպատակով բանակցություններ է սկսել ամերիկյան էներգարդյունահանող խոշոր «Exxon Mobil» ընկերության հետ շուրջ 2.5 բնական հեղուկ գազի ձեռքբերման շուրջ, որի ընդհանուր արժեքը կազմում է 1.1 մլր դոլար:

Ըստ թուրք նախարարի՝ ամերիկյան ընկերությունների հետ բնական հեղուկ գազի ձեռքբերման շուրջ համաձայնության հասնելու նպատակը մատակարարումների դիֆերսիֆիկացումն է մինչև Ռուսաստանի ու Իրանի հետ առկա պայմանագրերի ավարտը:

Ռուսաստանի հետ հեղուկ գազի ներկրման շուրջ կնքված պայմանագիրն ավարտվում է 2025-ին, իսկ Իրանի հետ կնքված պայմանագիրը՝ 2026-ին:

Այս պահին Թուրքիան հեղուկ գազ է ներկրում Ռուսաստանից, Իրանից, Ալժիրից, Կատարից, ԱՄՆ-ից և Նիգերիայից, ընդ որում, միայն ՌԴ-ից ներկրված հեղուկ գազի ծավալը կազմում է Թուրքիայում օգտագործված գազի 40 տոկոսից ավելին:

Ի տարբերություն այս ցուցանշի՝ ամերիկյան հիշյալ ըներության հետ համաձայնության հասնելու դեպքում 2.5 մլն տոննա հեղուկ գազի չափաքանակը բավարարելու է Թուրքիայի գազի պահանջի միայն 7 տոկոսը:

Թուրքական մեդիայում նշվում է, որ թուրքական պետության նման քայլի դիմելու գերնպատակը ՌԴ-ից ունեցած կախվածությունը նվազեցնելն է։

Նշենք, որ բնական հեղուկ գազի մատակարարման և ներկրման գործընթացները Թուրքիայի պարագայում սերտ կապակցված են միմյանց, քանի որ Թուրքիան հանդիսանում է նաև գազի մատակարարում իրականացնող տարանցիկ պետություն:

Տեսանյութեր

Լրահոս