Վիտամին D-ն, որը նաև կոչվում է կալցիֆերոլ կամ «արևի վիտամին», շատ կարևոր դեր ունի մեր օրգանիզմի համար։ Այն նպաստում է կալցիումի կլանմանը՝ ամրացնելով ոսկորներն ու ատամները, կարգավորում է իմունային համակարգը՝ կանխարգելելով վարակները:
Այս բոլոր քայլերը լինելու են ի վնաս ոչ միայն գործող բիզնեսի, այլև ներդրումների, ու առավել ևս՝ օտարերկրյա ներդրումների, որոնց կարիքը տնտեսության մեջ չափազանց մեծ է։ Վերջին տարիների անվտանգային խնդիրների ու անկայունության հետևանքով, առանց այդ էլ օտարերկրյա կապիտալը պատրաստ չէ գալ Հայաստան, նույնիսկ եղածներն են հեռանում։ Իսկ նման քայլերով իշխանություններն ավելի են խորացնում այս իրավիճակը՝ ռիսկեր ստեղծելով՝ ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ՝ պետական բյուջեի համար։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ պաշտոնական Անկարան «Eurofighter Typhoon» տեսակի կործանիչների գնման առաջարկ է ստացել։
Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններիավարտը․
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն։ «Տելեգրամ»-ի իր ալիքում նա գրել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած հրադադարը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշում անընդունելի պայմաններ, որոնք ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները։
Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, Բակո Սահակյանն ասել է, որ Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր-Մ» և «Տոչկա-Ու» չի եղել, և այդ զենքերը Ադրբեջանի ուղղությամբ կիրառվել են Հայաստանի տարածքից:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրերն են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
«Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն իմ՝ որպես Հայաստանի քաղաքացի, քաղաքական անկախ ինքնության վկայագիրն է՝ եթե կուզեք իմ և միլիոնավոր այլ հայաստանցիների՝ որպես քաղաքական ազգի ներկայացուցիչների, ծննդյան հավաքական վկայականը։
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը․
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբեր սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։
Բայց, խնդիրը Երևանի համար չէր էլ սահմանափակվում միայն պատասխանատվությունների վերաբաշխումով: Խնդիրը այն էր, ոոր Ռուսաստանի հետ ուժգնացող դիմակայության մեջ մտնող եվրաատլանտյան էլիտաները բերվելով պատասխանատվության թեկուզ հարաբերական մի աստիճանի, որոշակիորեն կաշկանդված լինեին Կովկասը ՌԴ «ոտքերի տակ այրելու» «գայթակղության» հարցում: Որովհետև, այդ հրդեհը կարող էր այրել ՌԴ ոտքերը, սակայն Հայաստանը կայրվեր ամբողջ մարմնով, գրեթե այնպես, ինչպես օրինակ Ուկրաինան:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելի ներկայիս պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ուկրաինային պետք է հնարավորինս շուտ ընդունել ԵՄ, դա նշանակում է՝ մեկ-երկու տարվա ընթացքում։
Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ուրբաթ օրը երդում է տվել և պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ։ Այս մասին հայտնում է CBC-ն։
Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ․ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող շինծու «դատավարությանը», Հայաստանին ներկայացվող նոր պահանջներին, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահներին և ազատամարտի հրամանատարներին Ադրբեջան հանձնելու հորդորներին, Փաշինյանի պատրաստակամությանը՝ բավարարելու նաև այդ պահանջը, և այլն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի շփումը եղել է դրական և արդյունավետ, և Վաշինգտոնը տեսնում է Ուկրաինայում խաղաղության հասնելու որոշակի քայլեր։ Կանադայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։
Օքսֆորդի թագավորական դատարանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Լիդիա Մուգամբեին մեղավոր է ճանաչել Ուգանդայի երիտասարդ կնոջը ստրկական աշխատանքի հարկադրելու համար։
Մարտի 10-ին տեսանյութ և ֆոտոռեպորտաժ էր հրապարակվել Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, երբ վարորդը կարմիր լույսի տակով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, հատել էր ճանապարհը:
Ադրբեջանական աղբյուրները չափազանց դժկամությամբ են տրամադրում տեղեկություններ Թրամփի խորհրդական Ուիտկոֆի՝ Բաքու ժամանելու մասին։ Մեծ է հավանականությունը, որ նա Ալիևի հետ խոսել է գազային նախագծերի և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին։
Ուկրաինան սկսել է ձևավորել ազգային թիմ, որը կզբաղվի 30-օրյա հնարավոր հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:
Սպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման համաձայն` ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյացիոն կառավարության արտաքին գործերի կառավարիչ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում մուննաթ է եկել ընդդիմության վրա՝ ասելով հետևյալը․ «Երեկվա ցայտնոտը և իրարանցումը պայմանավորված էին նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում բերել ենք՝ մի քիչ լավ, մի քիչ՝ վատ, մի քիչ՝ այս կողմ, մի քիչ՝ այն կողմ, կարող էր ավելի լավը լինել: Բայց մենք լուծման փորձ ենք անում»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընն աշխատանքային այցով գտնվում են Դամասկոսում։ Այցի շրջանականերում Թուրքիայի պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ Շարայի հետ։
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝ արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում վերջին օրերին դիտվել է բարձր ջերմային ֆոն, ինչի արդյունքում մարտի 13-ին հանրապետության առանձին շրջաններում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրացված արժեքները։ Այսպիսով, մարտի 13-ին գրանցվել են հետևյալ առավելագույն ջերմաստիճանները՝ Բագրատաշեն – 26.5°C (2023թ․՝ 22.0°C) Օձուն– 23.5°C (2023թ․՝ 18.8°C) Վանաձոր […]
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։ Այս մասին նա հայտնել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։