
Թուրքիայի ԱԳՆ-ին զայրացրել է ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքնել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ապրիլի 29-ին ասորիների և քաղդեացիների ցեղասպանության վերաբերյալ որոշմանը։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ 120 պատգամավորներից 110 կողմ ձայներով Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որով կոչ է արվում Ֆրանսիայի գործող կառավարությանը «ավելի քան 250.000 քաղդեա-ասորիների մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացումը, տեղահանությունը և ճնշումները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն։
Արտագործնախարարության տարած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցյալ տարի Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդուված նմատատիպ որոշումը, իսկ այս անգամ այն օրակարգ է բերվել իշխող կուսակցության կողմից։ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ որոշումը որակել է «քաղաքական շահերի համար պատմական իրադարձությունները խեղաթյուրելու փորձերի օրնակ»։
Նշվում է, որ «խորհրդարանը պատմությունը մեկնաբանելու և դատելու լիազորություն չունի և այս որոշումը հակասում է նաև ՄԱԿ-ի 1948-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» մասին կոնվեցիային։