Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը

ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ Ռազմական Կոմիտեն, ընթացիկ տարվա մայիսի 26-ին կառույցի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում է նախատեսվում, որի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակն ու դաշնակիցների աջակցությունն այդ երկրին։

Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, որի համաձայն՝ կոմիտեի նիստերին կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Բացի այդ՝ օրակարգում կլինեն Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, հիմնական առաջնահերթությունները և մտահոգությունները:

Կլինեն նաև ավելի լայն քննարկումներ կայունության, ինտեգրված օդային և հակահրթիռային պաշտպանության, պաշտպանական արդյունաբերական կարողությունների և դիմակայունության, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանավորման գործընթացի շրջանակներում գործողությունների համակարգման և պաշտպանության պլանավորման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930