Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ բացված դատական գործով հաղթող է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արդյունքում Օզելը պարտավորվել է 75.000 թուրքական լիրա (2000 դոլար) վճարել՝ որպես Էրդողանին հասցված բարոյական վնասի փոխհատուցում:

Նշենք, որ գործը, որում հաղթել է Էրդողանը, կապված է 2022-ի ապրիլի 22-ին Օզելի կողմից արված հայտարարության հետ, որտեղ վերջինս Ստամբուլի արդարադատության շենքի առաջ ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահին մեղադրել էր իրավական համակարգի անկախությունը ոչնչացնելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930