Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերան ավարտելու հնարավոր ժամկետների մասին

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի բացառում, որ ֆուտբոլային մրցաշրջանի վերջում կարող է ավարտել կարիերան: Նա այդ մասին ասել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Ինտեր»-«Բավարիա» պատասխան հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ։

«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչին հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում։ Հնարավոր է, որ դա այլևս երբեք չկրկնվի, գուցե մրցաշրջանի վերջում ավարտեմ կարիերաս։ Բայց կոնկրետ հիմա ուրախ եմ ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք ձգտում ենք», – ասել է նա։

Մխիթարյանի խոսքով՝ շատ ավելի լավ է խաղալ 3-4 օր ընդմիջումով, քան շաբաթը մեկ անգամ։

«Ցանկացած մրցաշարին մասնակցելը մոտիվացնում է։ Եվ յուրաքանչյուր խաղի մենք մոտենում ենք որպես վերջինի», – ասել է նա։

Նշենք, որ թեև Հենրիխ Մխիթարյանն արդեն 36 տարեկան է, բայց շարունակում է որպես կենտրոնական կիսապաշտպան հանդես գալ «Ինտերի» մեկնարկային կազմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930