Բաժիններ՝

Լիբանանի նախագահն ասել է, որ «Հեզբոլլահը» կարող է ինտեգրվել բանակին

Լիբանանի «Հեզբոլլահ» միավորման մարտիկները կարող են ինտեգրվել լիբանանյան զինված ուժերին, բայց ոչ որպես առանձին միավոր։ Այս մասին ասել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։

«Հեզբոլլահի» մարտիկները կարող են միանալ բանակին և հարմարվել այնպես, ինչպես դա արեցին քաղաքացիական պատերազմի ավարտին մի շարք կուսակցությունների հետ», – ասել է Լիբանանի նախագահը։

Նա շեշտել է, որ Լիբանանը չի կրկնի իրաքյան սցենարը, որտեղ շիա աշխարհազորը՝ ի դեմս «Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի», ինտեգրվել է զինված ուժերի շարքերում՝ որպես առանձին միավոր։

Աունը հավելել է, որ Լիբանանի բանակը կատարում է իր առաջադրանքները և շարունակում է ռազմական օբյեկտների ու զենքի պահեստների որոնումն ու տեղակայումն առանց «Հըզբոլլահի» դիմադրության: Լիբանանի նախագահը հույս է հայտնել, որ մինչև 2025 թվականի ավարտը բանակը կունենա երկրում զենքի տնօրինման մենաշնորհ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս