Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ասադովին Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը: Նրանք ընդգծվել են միջին միջանցքի կարևորությունը, քննարկել բեռնափոխադրումների հնարավորությունների մեծացմանն առնչվող հարցեր՝ հիմնական ուշադրությունն ուղղելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացմանը:

Կողմերը կարևորել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930