Պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության մի շարք նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում

Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը, որը կազմում է 215 միլիոն դոլար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) X սոցիալական ցանցում։

«Պետքարտուղար Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը՝ այսօր չեղարկելով 215 միլիոն դոլար արժողությամբ 139 անարժեք դրամաշնորհ», ասվում է DOGE-ի էջում։

Բացի հայաստանյան նախագծից, կրճատվել են Պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի դրամաշնորհները Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Ղրղզստանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում։

Փետրվարի 2-ին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) անվանել է «հանցավոր կազմակերպություն», որը «մահի կարիք ունի»։ Հաջորդ օրը նա հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել գործակալությունը։ Փետրվարի 3-ին ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի պաշտոնակատար նշանակված Ռուբիոն փետրվարի 5-ին ասաց, որ պաշտոնյաները «վերևից ներքև» կվերանայեն գործակալությունը՝ պարզելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությանը, քանի որ ԱՄՆ ՄԶԳ-ն գումար է ծախսել «ի վնաս» Միացյալ Նահանգների: Նրա խոսքով, վերագնահատումից հետո որոշ դեպքերում օգնությունը կկասառեցվի կամ կավելացվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930