Ուկրաինական զորքերի դուրսբերումը Ռուսաստանի կազմում գտնվող Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Ջահերով երթը թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են 41-ամյա Զոհրաբ Գ.-ի վարած «Lexus» և 43-ամյա Արթուր Պ.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գոնե զղջո՞ւմ եք նախկինում ձեր կողմից արված գործողությունների համար. լրագրողը` Ջոմարդյանին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով «երկարաձգում է սպանդը և վնասում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին»։
Ժողովուրդը վառվում է, պայքարում է խեղճ ժողովուրդը, բայց փաստորեն ոչ ոք չի լսում ժողովրդին: Խեղճ ժողովուրդը տուժում է հա՛մ հոգեպես, հա՛մ ֆինանսապես: Ամեն ինչը թանկացնում են, պետական տուրքերը, հարկերը բարձրացնում են: Հեչ լավ չի: Հայաստանը պետք է ծաղկի, բայց Ցեղասպանության հարցը ո՞նց կարելի է մի կողմ դնել, որ նորից կրկնե՞ն:
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 18։23-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակա լանջից, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևեկությունը․ քարը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել և քննադատել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։
Ցեղասպանության հարցը Նիկոլենց առաջնահերթությունը չէ, Նիկոլենք էսօր կան, վաղը չկան. Հրանտ Բագրատյան
Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ապրիլի 24-ը շրջանի տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու միջնորդությանը:
Այն, ինչ եղավ Մուշում, Վանում, Սասունում, 110 տարի անց եղավ Արցախում. ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Մենք կոչ ենք անում Թուրքիայի երիտասարդությանը, եթե դուք չստիպեք ձեր իշխանություններին ընդունել ցեղասպանությունը, դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոման Թեհլերյաններ և Արշավիր Շիրակյաններ։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պեկինն աջակցում է Իրանին՝ բոլոր կողմերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ երկխոսություն վարելու հարցում։
«Ժողովրդի ներկայությունը ուղիղ պատասխան է թե՛ մեր թշնամիներին, թե՛ նրանց խամաճիկ` Հայաստանի կառավարությանը, ում թվում էր, որ այլևս կարող է փակել արցախյան էջը կամ ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,- Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ձեր ներկայությունը՝ խոսք է, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի նահանջել։
Այլևս թույլ չենք տալու մեզ ցեղասպանել. ավելի քան 100 տարի անց թշնամու ձեռագիրը նույնն է. Նազարյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Պակիստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավքաթ Ալի Խանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ թմրամիջոցների վերահսկման, ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտներում։
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսից հետո ռուս դիվանագետը չի կարողացել զսպել արցունքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է երկիր ներկրվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
Աֆղանստանի իշխանությունները շուտով դիվանագետ կնշանակեն Մոսկվայում երկրի դեսպանի մակարդակով: Այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մութաքիին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։
Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshya.com-ը։
Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։
Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Այս մասին հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) փոխանցմամբ՝ Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը կպահպանվի նաև առաջիկա գիշերը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Վաշինգտոնի շրջանային դատարանն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել ԱՄՆ պետական Գլոբալ զանգվածային լրատվամիջոցների գործակալության (USAGM) աշխատանքը, որի լրատվամիջոցները ֆինանսավորվում են կառավարության կողմից՝ ամերիկյան արժեքներն աշխարհում տարածելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։