Սաուդյան Արաբիայի Saudi Arabian Oil Co. (Saudi Aramco) պետական նավթային ընկերությունը շուրջ 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է ստորագրել ամերիկյան մի շարք խոշոր ընկերությունների հետ: Այս մասին նշվում է Aramco-ի տարածած հաղորդագրությունում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան:
ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ աբրահամյան համաձայնագրերին:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Լկտիության շքերթ խորհրդարանում։ Լկտիանալու թույլտվություն էին ստացել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` շինարարության վրա ծախսված 77.5 մլրդ դրամից 41.8 մլրդ-ը ներդվել է Երևանում, 11.3 մլրդ-ը` Կոտայքի մարզում, 5.3-ը` Արմավիրում, 3.6-ը Արարատում, 2.9-ը` Արագածոտնում։
Չինաստանը՝ Միացյալ Նահանգների հետ կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում կասեցնում է տասնյակից ավելի ամերիկյան ընկերությունների նկատմամբ առևտրի և ներդրումների արգելքը: Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
200 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Դոհա կատարած այցի ժամանակ։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին։
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել:
2024 թվականին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումներ է արել 8 ընկերություն։ Ազգային ժողովում 2024 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Պարտադիր ժամկետային զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնել են ՔԿ-ից։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ բանակցությունների այս փուլը բարդ է ստացվել: Մինչդեռ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կողմերի դիրքորոշումների մերձեցում է արձանագրել՝ ընդգծելով, որ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Ընդ որում, նշել է, որ Միացյալ Նահանգների հետ վստահության հասնելու նպատակով Իրանը պատրաստ է ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել հարստացումից։
Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Մոսկվայում 92 տարեկանում վախճանվել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:
Նմանօրինակ մանիպուլյատիվ դիրքավորումը նրան պետք է նաև առաջիկա ընտրական գործընթացներում, որտեղ նա նորից կփորձի ներկայանալ որպես միակ ուժը, որը «խիզախություն ունեցավ ցավոտ, բայց երկարաժամկետ խաղաղություն ապահովել»։
Վրաստանի Կախեթիի մարզում ձերբակալվել են տարբեր հանցագործությունների համար հետախուզվող Թուրքիայի հինգ քաղաքացի՝ սահմանի անօրինական հատման և հրազեն պահելու մեղադրանքով։
Կյանքից հեռացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Մնացել է 4 վկա. ընդ որում նրանցից միայն 2-ը առնչություն ունեն Արմեն Աշոտյանի հետ. Ռուբեն Մելիքյան
Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով:
Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին
Հայկական ատոմակայանի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի 60-օրյա պլանային վերանորոգման համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցի ժամանակ։
2026 թվականի համար էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների թանկացման վախ չկա։ Այդ մասին Ազգային ժողովում 2024 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Վարժանքների ընթացքում ռուս և թուրք մասնագետները կկարողանան ուսանել, թե ինչպես հաղթահարել արտակարգ իրավիճակները, որոնք առաջանում են հրդեհաշիջման ընթացքում և ռադիոակտիվ նյութերի տարածման հետևանքով»,-հավելել է նա:
Բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 13-ին հանդիպել է «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին:
Հետևաբար բարձրաձայնված պահանջը տեղին է, և անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու հայկական արտադրանքի անխափան արտահանումը Վրաստանի տարածքով՝ ինչպես նախկինում։ Պետությունը պետք է լինի իր արտադրողի կողքին և պաշտպանի մեր ազգային բրենդը։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ մտադիր է անձամբ համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մասնակցել մայիսի 15-ին Ստամբուլում ծրագրված ռուս-ուկրաինական խաղաղության բանակցություններին։
Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի նկատմանբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունքի համար։ Խոսքը վերաբերում է 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերի Լելե-թեփե կոչվող բարձունքի օպերացիայի ձախողմանը։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք հնարավոր ռուս-ուկրաինական բանակցություններին կմասնակցեն նաև ԱՄՆ պետպաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Մասնավորապես նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ են մեկնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆն ու Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քեյթ Քելլոգը: Ընդգծվում նաև, որ դեռևս […]