Բաժիններ՝

Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը

Կյանքից հեռացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Աշոտ Բաբայանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է ՀԹԳ միության տարածած հաղորդագրության մեջ:

Աշոտ Շահենի Բաբայանն ընտանիքի հետ 1992 թվականից բնակվում էր Գերմանիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031