Նոր հանձնառություն ենք ստանձնում. Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ ՄԱԿ խաղաղապահության նախարարական հանդիպմանը

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին խաղաղապահների ներգրավվածության ավելացմանն աջակցող գործողությունների իրականացում:

 

🇦🇲 Մայիսի 14-ին ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես եմ եկել ելույթով:

📹 Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

🔗https://t.me/+rllEQFpESYEyNThi

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Wednesday, May 14, 2025

 

Տեսանյութեր

Լրահոս