Սրանով ոչ թե Սամվել Կարապետյանին են վատություն անում, այլ պետությանն ու ժողովրդին։ Միշտ էլ կարելի է գնալ ազգայնացման, բայց պետք է պատրաստ լինել վճարել այն գինը, որը առաջանալու է դրա հետևանքով։ ՀԷՑ-ի ազգայնացումը գուցե գայթակղիչ է հնչում շատերի համար, բայց այն, ինչ արվում է ազգայնացման անվան տակ՝ սեփականությունը խլելու բացահայտ փորձ է, որը թանկ է նստելու պետության վրա ու հանգեցնելու է մեծածավալ ֆինանսական փոխհատուցման, ինչի մասին հիմա գերադասում են չխոսել։
Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:15-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Դիջիթեյն» ընկերության հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վահագն Դ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենաները։
Եթե ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան եռանկյունում որևէ տարբերակի շուրջ ձևավորվի կայուն համաձայնություն, ապա կասկածից վեր է, որ երեքը միասին ի վիճակի են ապահովել հրադադարի հասնելու շատ բարձր հավանականություն: Իսկ այս փուլում իհարկե կարևորը հրադադարն է, որը անշուշտ ամենևին չի նշանակի երաշխավորված խաղաղություն, բայց թույլ կտա առավել կառավարելի դարձնել վիճակն ու զարգացնել այն:
Սակայն, քանի որ այդ ախտախոսություններն ու տգիտությունները միտված են թունավորելու եւ մոլորեցնելու շատ բարեմիտ եւ եկեղեցական կարգերից ու նվիրապետական կառավարչությունից, բնականորեն, անտեղյակ հայորդիներին՝ հարկ համարեցի այս մի քանի լուսաբանող տողերը գրելու ի շահ մեր բարեպաշտ հայորդիների եւ ի գիտություն ՀՀ «կուսական» վարչապետի ու յուր կուսակիցների:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Իմերեթիում ձերբակալվել է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 1993 թվականին ծնված Ի.Զ.-ն առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և վաճառքի նախապատրաստման մեղադրանքով։ Նրան ձերբակալել են։
Իրանի և եվրոպական երկրների միջև հունիսի 20-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի հետ խորհրդակցությամբ: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով արևմտաեվրոպական երկրներից մեկի դիվանագետին, որի անունը չի նշվում:
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր միացել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերներին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցելու համայնքի դիմակայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի պաշտոնական բացման արարողությանը։
Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Գևորգյան ճեմարանը վերածվել է աստվածաբանական համալսարանի
Փաստաբանը Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ»։
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Air Arabia ընկերությունը մինչև հունիսի 30-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք: Այս մասին հայտնում է ավիաընկերության կայքը։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բելգիա պատվիրակություն գործուղելու մասին։
Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած գործողության նպատակն այդ երկրի կառավարության տապալումը չէ, սակայն կարող է հանգեցնել դրան: Այս մասին իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական գործակցության հասնելու հնարավորություն կա, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ը կհարվածի Իրանին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և ընկերության արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն են տարածել՝ իրենց լիակատար աջակցությունը հայտնելով գործարար և սեփականատեր Սամվել Կարապետյանին։
Ռուսաստանցի թենիսիստը սոցցանցերում կիսվել է Սամվել Կարապետյանի լուսանկարով եւ գործարարի որդու տեսաուղերձով։
Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին մինչև վերջինս չպատժվի ու չվճարի ռազմատուգանք: Այս մասին հայտնել է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։
Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական նշանակության թիրախներին: Այս մասին, հիմնվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը:
Բացի այդ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:
Իրանի իշխանությունները ուղիղ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X» հարթակում կատարած գրառմամբ հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին՝ ընդգծելով երկու երկրների եղբայրական կապը։
Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար և բռնի գործողությունների որևէ կոչ չի արել։
Իրանի կիբերհրամանատարությունը հայտնել է, որ իր մասնագետները ստիպված են եղել պայքարել Իսրայելի կազմակերպած կիբերհարձակումների դեմ, որոնք հանգեցրել են իրանական երկու բանկերի տեղեկատվական համակարգերի խափանմանը: Այս մասին հայտնել է Press TV-ն։
Հունիսի 18-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է․ «3 օրով պիտի մեկնեի երկրից: Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ, թողեցին միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն փակվեց և բնականաբար բաց թողեցի թռիչքը:
Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ի դեմս Հայ Եկեղեցու, պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որը կասկածի տակ է առնում Հայոց Ցեղասպանությունը, ժխտում Արցախի հայկականությունը, խեղում մեր պատմությունը, խորհդանիշները ու ինքնությունը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է ՀՀ-ում` քաղաքական պատվերով: Նրան ձերբակալել են` բացառապես եկեղեցու ուժեղ աջակցին չեզոքացնելու և թուրք ադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով: Նրան ձերբակալել են ֆաշիստական գործելաոճով ու ըստ էության` պատանդ են պահում: