Բաժիններ՝

Իսակովի պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan Elgrand»-ը. վերջինը բախվել է երկաթե գովազդային սյանը. կան վիրшվորներ

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:15-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Դիջիթեյն» ընկերության հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վահագն Դ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

«Nissan Elgrand»-ից վարորդին դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս