ՀՀ-ում ԵՄ դեսպանն այցելել է Սյունիք

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր միացել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերներին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցելու համայնքի դիմակայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի պաշտոնական բացման արարողությանը։

ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան, որը կնպաստի կայուն էներգիայի օգտագործմանը և կծառայի Տեղ համայնքի կարիքներին՝ այդ թվում ապահովելով ժամանակակից ոռոգման համակարգի էներգամատակարարումըՈռոգման այս համակարգի գործարկումը հնարավոր է դարձել Լիտվայի աջակցությամբ՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝ ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Տեղի համայնքապետարանի ներդրումների շնորհիվ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30