Գերմանիան նույնպես ցանկանում է օգտվել դրանից, սակայն ԵՄ խորհուրդը դեռևս որոշում չի կայացրել. Բեռլինը պետք է ամսվա վերջին ներկայացնի միջնաժամկետ բյուջետային բարեփոխումների ծրագիր, իսկ դրա դիմումի վերաբերյալ քվեարկությունը սպասվում է սեպտեմբերին։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հուլիսի 8-ին Դոհայում վերսկսել են անուղղակի բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու նպատակով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով պաղեստինյան մի աղբյուրի:
2 օր տևած Mantshyants Global Business Weekend 2025-ը ամփոփվել է ՀՀ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկմամբ, որին մասնակցել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Քանի որ գենդերային անհավասարության ինդեքսը չորս ենթաինդեքսների միջին թվաբանականն է, որոնցից երկուսը Հայաստանի դեպքում էականորեն նվազել են, իսկ մեկի աճն աննշան է, ստացվում է, որ Հայաստանի ինդեքսի՝ նախորդ տարվա համեմատ աճը առավելապես պայմանավորված է «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի բավական բարձր աճով, ինչը խորհրդարանում և կառավարությունում կանանց թվի աճի արդյունք է։ Բացառապես այս ենթաինդեքսի գծով ունեցած մեծ առավելության շնորհիվ է, որ Հայաստանը բոլոր հարևաններից ավելի մեծ ինդեքս ունի։
Արդեն 40 օր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ թիրախավորում է Եկեղեցուն ու Վեհափառին, հունիսի 27-ին ռազմական ներխուժում է տեղի ունեցել Վեհարան, երկու Սրբազաններ, ազդեցիկ գործարար, ԱԺ պատգամավոր, զոհվածի ծնող, տասնյակ մարդիկ են կալանավորված ու ռեպրեսիվ մեքենան շարունակում է «անխափան» աշխատել:
Երբ սովորության համաձայն` ընդդիմությունը դառնում է իշխանության օրակարգի զուտ մեխանիկական հակազդման գործիք, միշտ ունենալու ենք նույն արդյունքը, ուստի, չեմ անդրադառնում Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական խեղկատակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում Հայ առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի հետ իր կոնֆլիկտում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
Սույն թվականի հուլիսի 8-ի նիստում ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշմամբ մերժվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի առաջատար քրիստոնյա հոգևորականների միջև առճակատումը, կարծես, խորանում է՝ բևեռացնելով խորապես կրոնականացված Հարավային Կովկասի 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը»,- այսպես է վերջին շաբաթների ընթացքում ՀՀ-ում ծավալվող ներքին լարվածությունը բնութագրում Քաթարում գործող արաբական Al Jazeera միջազգային լրատվամիջոցը։
Խոստացել եմ՝ միշտ հորս կողքին եմ լինելու ու լինելու եմ. ամեն ինչ հասկանում եմ. Արթուր Սարգսյանի որդի
«Վստահ եմ՝ այդ ժամը գալու է և հայ ազգը կանգնելու է ու այս դավաճան իշխանություններին հեռացնելու է մեր երկրից»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարվել։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։
Այսօր՝ հուլիսի 8-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից: Միջոցառմանը մասնակցում էին «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը և այլ հյուրեր:
Հեռու չգնանք, նայեք վերջին տաս օրվա տեղի ունեցածը։ Նիկոլը հարձակվում է Մայր Աթոռի վրա՝ ընդդիմությունը արձագանքում է, Նիկոլը կալանավորում է սրբազաններին՝ ընդդիմությունն ընդամենը արձագանքում է, Նիկոլը կալանավորում է Սամվել Կարապետյանին՝ ընդդիմությունն արձագանքում է։ Արձագանքողի դեր ստանձնած ընդդիմությունը, ցավոք, չի կարող և ի զորու չէ առաջարկել մի այնպիսի օրակարգ, որտեղ Նիկոլը արձագանքող կլինի, այլ ոչ թե թելադրող։
«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում:
Հենց այս երևույթներն են ամենաբարձր մակարդակով սահմանադրական կարգի ակնհայտ տապալումը, որը կանխելու փոխարեն իրավապահներն ապօրինի քրեական հետապնդումներով օժանդակում են դրան։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Այն, ինչ մեր երկրի տարբեր ոլորտներում է արտահայտվում` արտաքինից, անվտանգությունից մինչև ներքին կյանք, դա էլ իր ողջ էությամբ արտացոլվում է ԱԺ-ում:
ՔՊ-կաններն Արծվիկ Մինասյանին գցեցին, ոտքերով հարվածում են մյուս ընդդիմադիրներին
Իրավապահները Նարեկ Կարապետյանին տարան
Վահե Ղալումյանը թիկունքից հարձակվեց Արթուր Սարգսյանի վրա. Քրիստինե Վարդանյան
ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ՝ ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՈՒՆ, Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՆՏԵՂ
Պատգամավորների քաշքշոցն ու գոռգոռոցները շարունակվում են. նիստը նորից ընդմիջվեց
«Ու լավ իմացեք՝ դուք եղած օրվա իշխանությունն եք, դուք հեռանալու եք, հեռացվելու և երբեք չեք մոռացվելու։ Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ իմ հայրենիքում «Աստված չպարտվի սատանային, սերը՝ ատելությանը, տերը՝ ստրուկին, վեհը՝ ստորին, ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը» սկզբունքին,- ասաց Սարգսյանը։
Առավոտյան 08.00-08.15 տեղեկացրեցին, որ, ոնց հասկանում եմ, ոստիկանությունը և քննչական կոմիտեն գործողություններ պետք է իրականացնեն ՀԷՑ-ում։ Ներկայացվել են դատարանի որոշումները, հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Լրագրողներին ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
ԱԺ-ում լարված իրավիճակ է. Ռուբինյանը ստիպված հայտարարեց ընդմիջում
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն արդեն գոյություն ունի», սակայն խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սլովակական Hospodárske noviny պարբերականին:
ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։