Հայոց Եկեղեցին կազմաքանդելու նպատակով Մայր Աթոռի վրա հարձակվելու հերթական հրապարակային հրահանգը իրավապահներին տրվեց. Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, Հայոց հավատքի սյունը, Հայոց Եկեղեցին կազմաքանդելու նպատակով Մայր Աթոռի վրա հարձակվելու հերթական հրապարակային հրահանգը իրավապահներին տրվեց։

Ակնհայտ է, որ հիմա էլ մի շինծու հիմք են ստեղծելու Մայր Աթոռում խուզարկություն կատարելու համար։

Հենց այս երևույթներն են ամենաբարձր մակարդակով սահմանադրական կարգի ակնհայտ տապալումը, որը կանխելու փոխարեն իրավապահներն ապօրինի քրեական հետապնդումներով օժանդակում են դրան։

Իհարկե, դեռևս հույս ունեմ, որ Հայոց Եկեղեցում մկրտված ՀԱՅ իրավապահների համար ևս Հայոց Եկեղեցին սրբություն է և իրենք պատմության մեջ չեն մնա որպես այդ Սրբությունը պղծողներ և դասագրքերում մի օր չի գրվի, որ նույնիսկ Հայաստանը երբեմն նվաճած այլադավան թշնամիները զորքով չմտան Մայր Աթոռ, սակայն ՀԱՅ իրավապահները մտան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031