Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի միջնորդությունը՝ չեղյալ համարելու Ֆրանսիայի դատարանի որոշումը, որը զրկել էր նրան ընտրական իրավունքից: Այս մասին նշված է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Միխայիլ Բոգդանովն ազատվել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ վկայակոչելով Սպիտակ տանը Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը լքում է Ռուսաստանի Դաշնության տարածքը։
Այդ մարդկանց լռությունը չէ՛, որ ուզում եմ արձանագրենք, այլ այն, որ Սամվելն այդքանն արել է իսկապես առանց ակնկալիքի։ Ու հիմա էլ չունի, հատկապես որ այսօր հայ ժողովրդի 100 տոկոսը, նույնիսկ այն տոկոսը, որը սատարում է գործող դիկտատորին, համոզված է, որ Սամվելը բանտարկված է, որովհետև ունի հակառակ կարծիք։
2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գրանցվել է 18.191 երկրաշարժ։ Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։
Ստեղծված իրավիճակում Փաշինյանի դեմ ձայն բարձրացնող ամեն ուժ կամ գործիչ պիտակավորվելու են որպես «ռուսամետներ» և դրվեն գեոպոլիտիկ մեհյանի վրա։ Հայաստանում մինչ այդ էլ անկատար ժողովրդավարությունը մեռել է, իսկ գալիք խորհրդարանական ընտրությունները վերածվելու են ֆարսի, քանզի Նիկոլը շարունակելու է մաքրել դաշտն իր հակառակորդներից, բուն խաղի ժամանակ «ձեռքով գոլեր» է խփելու, իսկ խաղի դատավորները ակնհայտորեն «զասուդիտ» են անելու նրա մրցակիցներին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է:
Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Ցորենի բերքահավաքի գործընթացը գտնվում է ակտիվ փուլում. կանխատեսվող բերքը կազմում է 200.000 տոննա. այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի ցորենի և ալյուրի արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան։
«Էսօր փողոցում մի շա՜տ տպավորիչ դեպք եղավ: Միամիտ դիմացս դուրս եկավ ժամանակին ՀՀԿ ամենաօդիոզ օլիգարխներից մեկը, որը տարիներով ԱԺ պատգամավոր էր ինձ հետ միասին: Նույն դահլիճում ենք եղել տարիներ շարունակ: Չեմ ասում աշխատել միասին՝ կնոպկա էր:
Այսօր ԲՈւՀ-երը դառնում են վայրեր, որտեղ որոշիչ չեն մասնագիտական արժանիքները, այլ իշխանություններին «հարմար» լինելը։ Եվ սա այն պարադոքսի պայմաններում, երբ իշխանական շրջանակներում կրթվելը համարվում է «նորաձև»։ Իրականում՝ ազատ ու գաղափարական մարդիկ դուրս են մղվում համակարգից։
Կնշեմ միայն՝ թող որևէ մեկն իրեն «չհոգնեցնի» Ճեմարանի բարձրագույն աստվածաբանական կրթություն ստացած հոգևորականին ուսուցանել կամ թելադրություն անել՝ հավատքի կամ հոգևոր կյանքի հետ առնչված խնդրիներին ինչպես արձագանքի կամ ինչպես դրանք լուծի:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ սա ևս մի անհաջող փորձ է «հիմնավորելու» անհիմն և ապօրինի մեղադրանքը, որն ավելի շատ ստվերում է պետությանը, քան՝ հիմնավորում մեղադրանքը:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ջիդդայում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 11-ից արգելել է ադրբեջանական «ALLBUY LLC» և «MILK PRODUCTS LLC» արտադրողների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան՝ ընկերությունների կողմից Ռուսաստան իրենց արտադրանքի հետագա մատակարարումների նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով։ Այս մասին հաղորդվել է ռուսական գործակալության կայքում։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին միգրացիայի դեպարտամենտի և նախարարության այլ ստորաբաժանումների հետ համակարգված համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 28 օտարերկրյա քաղաքացի։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ Հանունում, ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողություններն ընդլայնելու մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։ Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Սարգսյանի դեմ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին:
Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ PKK-ի շարժման էջը փակված է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ։
Ռուսական կողմը կոնկրետ քայլեր է առաջարկել ՌԴ քաղաքացիների «ստոպ ցուցակի» վերաբերյալ և սպասում է Երևանի արձագանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ժամեր առաջ պետքարտուղար Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Ռուբիոն այդ հայտարարությունն արել է Թրամփի քաղաքականության արդյունքում տարբեր կոնֆլիկտներում խաղաղության հասնելու համատեքստում։
Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ երկու օրից ազատվում եմ աշխատանքից: Հի՞մքը` կհարցնեք դուք: Միամիտ մի´ եղեք: Հիմքը, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են:
Մզկիթ բառը գոնե մեզ համար երկիմաստ չէ։ Ողջամիտ հիմք կա կարծելու, որ կարդացված «մզկիթ» բառը պետք է հասկանալ հենց որպես մզկիթ։ Մանավանդ որ չկա ոչ մի ստույգ նշում այն մասին, թե վերանորոգումից հետո մզկիթը գործելու է այլ կագավիճակով։