Կա՞ ինչ-որ կարմիր գիծ, որ այս իշխանությունը դեռ չի հատել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ քպ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում:

Այն, ինչ մեր երկրի տարբեր ոլորտներում է արտահայտվում` արտաքինից, անվտանգությունից մինչև ներքին կյանք, դա էլ իր ողջ էությամբ արտացոլվում է ԱԺ-ում:

Կա՞ ինչ-որ կարմիր գիծ, որ այս իշխանությունը դեռ չի հատել: Կարծում եմ` ոչ: Այնպես որ, ճանապարհը ոչ թե իրավիճակային արձագանքների, այլ օրակարգն ընդդիմությանը վերադարձնելու մեջ է:

Քննարկելիք հարցերը շատ են, խնդիրներ միշտ կլինեն, բայց ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և դրա շուրջ գեներացնել մնացած պրոցեսները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031