Շակալների նման հարձակվեցին. փողոցից չեմ եկել ԱԺ իրենց նման, անցած ճանապարհ ունեմ. Արթուր Սարգսյան

Արթուր Սարգսյանը ՔԿ-ի առջև է: Նա պնդում է՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Աստծու ու սատանայի պայքար է։

«Վստահ եմ՝ այդ ժամը գալու է և հայ ազգը կանգնելու է ու այս դավաճան իշխանություններին հեռացնելու է մեր երկրից»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Մենք անցնելու ենք փորձությունների միջով, մեր հաղթանակը լինելու է, հեռացնելու ենք այս իշխանություններին»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այսօր հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է, եկեղեցին այսօր կարող է համախմբել հայ ժողովրդին։

«Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել՝ կրկին լինելու է ներխուժում Մայր Աթոռի տարածք»,- ընդգծեց Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս