Բաժիններ՝

Ավարտվել է Mantashyants Global Business Forum 2025-ը

Ավարտվեց Mantashyants Global Business Forum 2025-ը։ 7 օր տևած ֆորումի կազմակերպիչը «Մանթաշյանց» գործարարների ակումբմ է, որն անցած շաբաթ՝ համախմբել է ավելի քան 700 գործարարի աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով Հայաստանի ամենամասշտաբային մասնավոր բիզնես հարթակը։

Բիզնես Ֆորումի ամփոփիչ փուլը կազմակերպվել էր հուլիսի 5-ից 6-ը Ծաղկաձորում, որտեղ անցկացվեց Mantshyants Global Business Weekend 2025-ը: Մանթաշյանականները 2 օր շարունակ ներկայացրեցին ներդրումային նախագծեր, մասնակցեցին փակ քննարկումների, մշակութային երեկոների, գալա ընթրիքների։

Վիքենդի նպատակն էր ամփոփել ակումբի ընթացիկ ձեռքբերումները, ներկայացնել առաջիկա ծրագրերն ու ներդրումային նախագծերը, վստահության միջավայրում ձևավորել խորքային գործարար կապեր։

2 օր տևած Mantshyants Global Business Weekend 2025-ը ամփոփվել է ՀՀ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկմամբ, որին մասնակցել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031