«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 19.00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա.Ավանեսյանին ուղիղ հարց տվեցին, թե ինչ կողմնակի ազդեցություններ ունեն Քովիդ-19-ի դեմ պատվաստումները:
Արցախի 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցության և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու համար ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք՝ պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
ՈւԵՖԱ-ն իր բժշկական հանձնաժողովի միջոցով աշխատում է այս ամռանը Եվրոպայի առաջնության արարողակարգի նախապատրաստման ուղղությամբ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից:
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել դպրոցների տնօրենների ընտրության նոր կարգը, որտեղ մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել, որպեսզի դադարեցնի իր անդամակցությունը խորհրդին: Կառավարությունը ուներ մի նախագիծ, որը այս պահի դրությամբ տապալվեց:
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ապրիլի 11-ին ժամը 23:05-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած Իվանյան համայնքի բնակիչ Ս.Ծ.-ն հայտնել է, որ նույն գյուղում հայտնաբերել է տղամարդու մարմին:
ՀՀ կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում:
Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային մարտկոցների անձնակազմերը մարտավարական վարժանքներ են անցկացնում:
Սոնա Աղեկյանի ակցիան՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ
Ապրիլի 12-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ես մեկնաբանություն չունեմ։
Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում, որի հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր, ակումբի ղեկավարը հայտարարեց, թե Հանրապետականը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը նույնպես չեն մասնակցել։
Վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը: Ժամը 23։11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Ստորև որոշակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, Էնգելս կատարած ուղեւորության ժամանակ կլինի Յուրի Գագարինի վայրէջքի տեղում եւ ծաղիկներ կխոնարհի այնտեղ կանգնեցված հուշարձանին:
Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ապրիլի 10-ին ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը՝ դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին:
«Nouvelles d’Arménie» պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին այցով կմեկնի Ադրբեջան հայտնում է minval.az-ը՝ հղում տաոլով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը:
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ապրիլի 12-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: «
2021թ. ապրիլի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել ՀԽՍՀ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայության կայացման գործում։
Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումն անցկացվել է թափանցիկ եւ օրինական: