ՈւԵՖԱ-ն ցանկանում է, որ Եվրոյից առաջ ֆուտբոլիստները պատվաստվեն կորոնավիրուսի դեմ
ՈւԵՖԱ-ն իր բժշկական հանձնաժողովի միջոցով աշխատում է այս ամռանը Եվրոպայի առաջնության արարողակարգի նախապատրաստման ուղղությամբ:
Արձանագրությունը նախատեսում է ֆուտբոլիստների պարտադիր պատվաստում, հաղորդում է Corriere dello Sport-ը: Ըստ ՈւԵՖԱ-ի ծրագրի, խոսքը 600 խաղացողների պատվաստման մասին է՝ 25 խաղացողներ՝ 24 թիմերի հայտերում Եվրոյի համար, ինչպես նաև մրցաշարի մասնակիցների տեխնիկական և ղեկավար կազմ:
Եվրոն պետք է անցկացվեր 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը, սակայն համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մեկ տարով: Այսպիսով, Եվրոպայի առաջնությունը կսկսվի հունիսի 11-ին և կավարտվի 2021 թվականի հուլիսի 11-ին:
Սիրարփի Աղաբաբյան