 
                        Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին
 
                                    Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին:
Կայսր Նարուհիտոն շնորհավորել է Արեգ Հովհաննիսյանին Ճապոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-ճապոնական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:
Դեսպան Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի թվայնացման և ՏՏ քաղաքականության նախարար (Minister for Digital Transformation, Minister in charge of Information Technology Policy) Տակույա Հիրային, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց ՏՏ ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության հարցերի շուրջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        