Պենտագոնը հրաժարվել է մանրամասնություններ հայտնել Սև ծովում իր գործողությունների պլանների մասին
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը դաշնակիցների հետ մեկտեղ կանոնավոր կերպով գործողություններ են անցկացնում Սեւ ծովում, բայց իր պոտենցիալ կամ ապագա գործունեության մասին մանրամասնություններ Պենտագոնը չի հայտնում: Ապրիլի 15-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել են Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունում։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի մի դիվանագիտական աղբյուր, հաղորդել է, որ ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել իր երկու նավերի ուղարկումը Սեկ ծով:
«Մեր քաղաքականության շրջանակում մենք ենթադրություններ չենք հայտնում հնարավոր կամ ապագա գործողությունների մասին: Մենք կանոնավոր կերպով գործողություններ ենք անցկացնում Սեւ ծովում մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ եւ Մոնտյոյի կոնվենցիային համապատասխան»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատոմի պաշտոնական ներկայացուցիչ Քայլ Ռեյնսն ի պատասխան Reuters գործակալության տեղեկավտությունը մեկնաբանելու խնդրանքի, նավատորմ, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ է մտնում Եվրոպան: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավն ապրիլի 14-ին Բոսֆորի նեղուցով չի անցել Սեւ ծով:
Ըստ որում աղբուրը չի ճշտել, թե ապրիլի 15-ին պլանավորվում է արդյոք ԱՄՆ-ի ռազմանավերի անցում Բոսֆորով: Մինչդեռ Թուրքիայի NTV հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրը, հաղորդել է, որ ԱՄՆ-ի նավերը Բոսֆորի նեղուցով չեն անցնի Սեւ ծով:
Ապրիլի 9-ին Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ամերիկյան երկու նավեր Սեւ ծով կմտնեն ապրիլի 14-ին եւ 15-ին: Մինչ այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը հավաստել էր, որ Վաշինգտոնն Անկարային ծանուցել է նավերը Սեւ ծով ուղարկելու մասին Բոսֆորի նեղուցով դրանց անցման ենթադրյալ ժամկետից 15 օր առաջ: NTV-ի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Roosevelt и Donald Cook էսկադրային ականակիրներին: