ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 18-ին և 19-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարների միջև Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում երկկողմ շփումներ չեն ծրագրվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարություն է տարածել՝ կապված Եվրոպական Սուպերլիգայի առաջիկա մեկնարկի հետ:
Կորոնավիրուսի դեմ պատվաստված 3.8 մլն ռուսաստանցու տվյալների վերլուծության արդյունքներով՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս:
Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Թուրքիայի նախագահականի համակարգմամբ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: Այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի շինարարական հրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատկազմը:
Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբների համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային այցով ապրիլի 19-ին ժամանել է Սյունիքի մարզ։
Ավելի քան 40 ռուսաստանցի երեխաների, որոնք դուրս են բերվել Սիրիայից, տարել են հիվանդանոց. նրանցից ոմանց մոտ կարող են լինել բեկորային վերքեր: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8 589-ով՝ մինչեւ 4 710 690:
Հիմնադիր ակումբները կարծում են, որ այս քննարկումներից առաջարկվող լուծումները չեն լուծելու հիմնական խնդիրները, այդ թվում` ֆուտբոլային բուրգի համար ամենաբարձր մակարդակի խաղերի և լրացուցիչ ֆինանսական միջոցների անցկացման անհրաժեշտությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտ Ունուսյանը։
ՈՒԵՖԱ-ն կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ:
Վերջին հարյուրամյակում Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական կոնֆլիկտների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղության պայմաններ» պարտադրել՝ վերջնախաղում ունենալով հայկական կանոնավոր զինված ուժերի չեզոքացումը: Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հնարավոր էր միայն հայկական կանոնավոր զինված ուժերի բացակայության պարագայում: Հենց դրա համար էլ թուրքերը ըստ էության բանակ չունենալու պայման էին առաջ քաշում 1918թ.-ի Բաթումի պայմանագրով, հետո նաև 1920թ.-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի մասին:
Շուշիի 1919թ․ օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը (պատճեն՝ հաստատված ադրբեջանական կողմի կնիքով)։ Փաստաթուղթ, որն անկյունաքարային է Արցախի իրավական կարգավիճակի հարցի որոշման տեսանկյունից․․․
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 15-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Վարդանանց և Ալ. Մանուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի կողմից:
Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:
Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղն ապրիլի 19-ին հայտնել է առաջին թեկնածուի անունը, որը հայտարարել է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու ցանկության մասին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մէջ ընդունեց ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ եւ ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ ընկ. Սեւակ Յակոբեանը, որ աշխատանքային այցելութեամբ մը կը գտնուէր Հայաստան:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Արցախի երիտասարդ պետական ծառայողներին:
Հայաստանում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին եւ ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է.
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ ընկերները, ծանոթները հաճախ են ասում, որ ընդդիմության խոսքը շատ քիչ թվով մարդիկ են կարդում։ Նույնիսկ շատերի համար անհասանելի են լինում մեր քննադությունները։ Ասում են, որ որոշ մասն էլ ընդհանրապես հետաքրքրված չէ ընդդիմության տեսակետներով։ Կա նաև մի հատված, որ դեռևս կուրորեն Նիկոլ է երկրպագում։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ապրիլի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութով։
Մեծ Բրիտանիան Թուրքիային ծանուցել է, որ մայիսին թագավորության ռազմանավերից մեկը Բոսֆորի նեղուցով կանցանի Սեւ ծով: