Բաժիններ՝

Ֆուտբոլային նոր մրցաշար` Սուպերլիգա

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբների համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են:

Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կարծիքով, Սուպերլիգան ֆուտբոլը կբարձրացնի նոր մակարդակի:

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին: Հնարավոր է, որ առաջիկա մրցաշարին մասնակցեն նաև «Բավարիան», «Լայպցիգը» և «Պորտուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս