Մեծ Բրիտանիան Թուրքիային ծանուցել է, որ մայիսին թագավորության ռազմանավերից մեկը Բոսֆորի նեղուցով կանցանի Սեւ ծով:
Դեռևս նախորդ տարի, հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության քննիչի կողմից Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով, այն ձևակերպմամբ, թե շուրջ 13 տարի առաջ վերջինս օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահմանը, ինչը դրսևորվել է, ուշադրություն, այդ պաշտոնատար անձի գործողությունները չկանխելով, ապա օրինականացրել է իբր հանցավոր ճանապարհով ստացված գույք։
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են:
Փրկչի փնտրտուքը սոսկ վտանգավոր չէ, այն կործանարար է: Բանն այն է, որ առաջին հերթին, փրկիչը պետք է սիրված և հարգված լինի բացառապես բոլորի կողմից: Երկրորդ, նա պարզապես պարտավոր է դառնալ հայկական իրականության Հերակլեսը, որը մաքրում է նիկոլյան ախոռները: Երրորդ, իր վրա վերցնելով այդ բեռը` նա պետք է միանգամից դրական արդյունքներ ցույց տա: Չորրորդ, պետք է պատրաստ լինի նրան, որ միակ բանը, որ կստանա իր աշխատանքի համար, կլինի հայկական մշտական մուննաթը:
Ապրիլի 19-22-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թեհրանը եւ Մոսկվան աշխատում են համագործակցության նոր պայմանագրի վրա, որը կրելու է համապարփակ բնույթ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայաստան այցից առաջ ընդունել է Երիտասարդության եւ մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին:
Իրանի և միջազգային «հնգյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) Համատեղ հանձնաժողովի մասնակիցներն անցնում են իրանական միջուկային գործարքի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերականգման բանակցություններում անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցմանը: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան):
Փաշինյանը, դեռևս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում,Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում էր։ Համայնքներից յուրաքանչյուրում հավաքվածներին դուր գալու համար հնչեցրած մտքերն առանձին քննարկման թեմա է։ Հանդիպումներն առանձնանում էին խորը բարոյական անկմամբ և գռեհկությամբ։
Ապրիլի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 97 հրդեհի, 1 փլուզման, 2 պայթյունի, 1 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 8 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում:
Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկում ԱԺ–ում․ ՈՒՂԻՂ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, որի հետևանքով վիրավորվել է անձ:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում, տեղեկացնում է:
ԱԺ-ում ծափահարողները անձամբ շատ զարմացած են, որ հայտնվել են այն տեղում, որտեղ գտնվում են, իսկ նրանց առաջնորդը ծափերից է՛լ ավելի է ոգևորվելու և է՛լ ավելի կտրուկ է արտահայտվելու բոլոր այն գործիչների հասցեին, ովքեր չեն գիտակցի նրա «մեծությունն ու բացառիկությունը»:
Այսօր Բալթիկ ծովում սկսվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Open Spirit ականակիրների ավանդական գարնանային զորավարժությունը, որին մասնակցում է 11 նավ` 21 երկրից:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել իրենց կողմից պլանավորված ժամկետից՝ սեպտեմբերի 11-ից, ավելի շուտ։
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ:
Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 16-ին հանդիպել է Ալբա Յուլիայի ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեյին (Kovács Gergely):
Այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ տվյալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրակսն վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ։ Հայերն այստեղ ապրում են դարերով և պետք է շարունակեն ապրել և արարել։ Դրա համար անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն։ Դրա համար հարկավոր է հասկանալ, որ խաղաղությունն ու համագործակցությունը՝ կառուցված ազգային առաջնորդների վախի զգացողության, ցանկացած գնով իրենց իշխանությունը պահելու և սեփական ժողովրդի զգացմունքները մանիպուլացնելու նրանց ձգտման վրա, մեր տարածաշրջանում միշտ ընկալվելու է որպես թուլություն, հարկադրանք և, ի վերջո, նվաստացում: Ընդ որում, այդպիսի բացասական ընկալումն ինքնաբերաբար տարածվելու է ամբողջ ժողովրդի վրա։
Օսթինում (Տեխասի նահանգ) ապրիլի 18-ի ցերեկը երեք մարդ է զոհվել գնդակոծության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը: