«Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» փախչում են այնտեղ, որտեղից չեն կարող դուրս մնալ»․ Նևիլ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի մասին:
«Ես արդեն 40 տարի երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին», բայց հիմա ուղղակի ատում եմ այն: Ամենից շատ ես զզվում եմ «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Լիվերպուլից»:
«Լիվերպուլը» ներկայանում է՝ որպես ժողովրդական թիմ, երկրպագուների թիմ, You’ll Never Walk Only Alone և այդ ամենը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հարյուր տարվա պատմություն ունի, ակումբը ստեղծվել է քրտնաջան աշխատողների կողմից: Եվ հիմա նրանք վազում են առանց մրցակցության լիգայի հետևից, լիգա, որից հնարավոր չէ դուրս մնալ: Դա ուղղակի ամոթ է:
Սա զուտ ագահության խնդիր է: «Լիվերպուլի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը ոչ մի կապ չունեն այս երկրում ֆուտբոլի հետ, Անգլիան ֆուտբոլի 100 տարվա պատմություն ունի:
«Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Տոտենհեմն» այս պահին նույնիսկ Չեմպիոնների լիգայում չեն խաղում: «Արսենալում» առհասարակ խառնաշփոթ է: Եվ հիմա, Աստծո կամքով, նրանց իրավունք տրված է միանալ Սուպերլիգային»,-նշել է Նևիլը։
Սիրարփի Աղաբաբյան