«Կարդացի ՀԽՍՀ վաստակավոր չոբան, ներկայումս ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում հայտնված Մելիքսեթ Պողոսյանի արձագանքը Վահե Հակոբյանին»․ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խոսնակ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խոսնակ Վազգեն Սաղաթելյանն արձագանքել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի գրառմանը։

«Կարդացի ՀԽՍՀ վաստակավոր չոբան, ներկայումս ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում հայտնված Մելիքսեթ Պողոսյանի արձագանքը Վահե Հակոբյանին։ Ի՞նչ կարող եմ ասել, ցավում եմ, որ այս տաղանդաշատ մարդը ներկա իշխանությունների օրոք ստիպված է զբաղվել քաղաքականությամբ և խոսել բաներից, որոնց մասին ունի շատ մոտավոր պատկերացում։ Իշխանափոխությունից հետո խոստանում ենք ստեղծել պայմաններ, որպեսզի պարոն Պողոսյանը վերադառնա իր սիրած զբաղմունքին, դրանով իսկ նպաստելով անասնապահության զարգացմանը երկրում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Վազգեն Սաղաթելյանը։

Տեսանյութեր

Լրահոս