Բաժիններ՝

«Առանց Սուպերլիգայի՝ Մբապեի և Հոլանդի տրանսֆերներն անհնար են». Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ կորոնավիրուսային ճգնաժամը խանգարում է ակումբներին խոշոր գործարքներ կնքել:

«Այս ամառ մեծ տրանսֆերտներ չեն լինի: Եվ երբ բարձրակարգ ակումբներից փողը չի գնում ավելի փոքր թիմեր, բոլորը տուժում են:

Առանց Սուպերլիգայի՝ Մբապեի և Հոլանդի տրանսֆերներն անհնար են: Եվ ոչ միայն «Ռեալի» համար»,- ասել է Պերեսը El Larguero-ին տված հարցազրույցում:

Մի քանի անգամ հաղորդվել է «Ռեալի» հետաքրքրության մասին Մբապեի և Հոլանդի նկատմամբ:

Ֆրանսիացին այս մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրել է 28 խաղ և դարձել է 23 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Նորվեգացին Բունդեսլիգայի 25 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս