
«Չեմ կարծում, որ «Ռեալն» ու «Բարսան» կպատժվեն»․ Լա լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասին այն բանից հետո, երբ ակումբները ակտիվորեն ներգրավվեցին Եվրոպական Սուպերլիգայի նախագծի մշակման մեջ:
«Ես կցանկանայի շեշտել, որ «Ռեալի» և «Բարսայի» հզորությունը հիմնված է Լա Լիգայի ուժի վրա: Ինձ չի թվում, որ մենք ինչ-որ կերպ պետք է պատժենք նրանց, մանավանդ որ այն ամենը, ինչի մասին խոսում է Լապորտան, չի իրականացվի:
Կարծում եմ, որ մենք պետք է պաշտպանական միջոցներ ձեռնարկենք, որպեսզի դա այլևս չկրկնվի: Դա ավելի լավ է, քան պատիժը:
Յուրաքանչյուր երկիր ունի տարբեր շուկաներ: Իսպանիայում «Էյբար»-«Օսասունա» հանդիպումն ավելի գրավիչ է, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» հանդիպումը: «Վիլյառեալ»-«Սևիլիա» հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը հինգ անգամ գերազանցում է «Յունայթեդ»-«Ման Սիթի» խաղին:
«Բարսելոնան» երկու շաբաթ առաջ խաղաց «Վալյադոլիդի» հետ: Մադրիդի «Ռեալ» – «Լիվերպուլ» հանդիպումն ունեցել է ընդամենը 100 հազար հանդիսական ավելի: Սա վիճակագրությունն է: Սա իրականությունն է»,- ասել է Տեբասը:
Սիրարփի Աղաբաբյան