
«Ես կցանկանայի, որ VAR-ը գնար այնտեղ, որտեղ Սուպերլիգան է»․ Գարի Լինեկեր

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը հերթական անգամ քննադատել է VAR-ը՝ մեկնաբանելով Պրեմիեր լիգայի 32-րդ խաղում «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի՝ «Վեսթ Բրոմի» դարպասը խփած գնդակը (3:0):
«Նա վերադարձել է։ Վարդին գոլ է խփում փայլուն ֆուտբոլից հետո:
Այնքան դժվար է նշել, երբ VAR-ը սպասեցնում է: Ես կցանկանայի, որ նա գնար այնտեղ, ինչ Եվրոպական Սուպերլիգան»,- գրել է Լինեկերը Twitter-ում:
Սիրարփի Աղաբաբյան