Որ Նիկոլից բողոքող, արտասվող ու ոչինչ չառաջարկող ընդդիմադիր եմ տեսնում, սիրտս խառնում է. Նարեկ Մալյան
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 17-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում սպանվել է 29 պաղեստինցի, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։
Ծրագիր, որը շարունակում է «բարեհաջող» տապալված մնալ, այն դեպքում, երբ կարող էր աշխատել դեռևս գրեթե 8-9 տարի առաջ և լինել Հայաստանի ոչ միայն՝ տնտեսական ամրության, այլ նաև՝ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ՝ լինելով արևմտյան աշխարհի հետ Հայաստանի փոխադարձ շահերի ամուր հանգույցներից մեկը:
Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ:
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նորանշանակ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ նախարարների կաբինետի թարմացված կազմը: Քվեարկության արդյունքում մի շարք նախարարություններ ստացել են նոր ղեկավարներ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Սարգսյանին հեռացրել են ուժային մեծ ու ռեգիոնալ այն կենտրոնները, որոնց ձեռքին դու 2018 թվականից գիտակցաբար ծառայում ես որպես բութ գործիք՝ ի վնաս հայկական շահերի:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ Վրաստանում հայկական բեռների, այդ թվում՝ հեղուկ գազի «արգելափակման» մասին տեղեկությունը ճիշտ չէ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վիզաներին առնչվող խարդախությունները դաշնային օրենսդրության ներքո քրեորեն պատժելի արարքներ են, որոնցից բխում են լուրջ հետևանքներ։ ԱՄՆ վիզաների մասով սահմանված պահանջներին հետևելը ձեր պարտավորությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին. պոպուլիստ Նիկոլը՝ Սերժ Սարգսյանից խլված և իրեն տրված իշխանությունը վերածեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի դեմ տարվող քայքայիչ պայքարի:
Fireblocks-ի վաճառքի գծով ղեկավար Մայքլ Փարսնզը Bitcoin News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Fastex-ի հետ համագործակցությանը՝ ընդգծելով Fireblocks-ի ենթակառուցվածքների կիրառությամբ Fastex էկոհամակարգում անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու կարևորությունը։
Սամվել Կարապետյանն իրենից ուժ է ներկայացնում, սրանք վախենում են։ Կողքի հարևանի՝ Վրաստանի տարբերակը տեսեք, Իվանիշվիլիի, իրենք շատ են վախենում։ Իրենք պետք է հասկանան, որ իրենց գնալու ժամանակն արդեն սկսվել է, ինչ ուզում է անեն, հայ ժողովրդի մեծամասնությունը հասկացել է, թե իրենք ովքեր են։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմիցս նման իրավիճակում է հայտնվել ու դուրս է եկել։
Ս․թ․ հուլիսի 10-ին Երևանի «Փարավոն» համալիրում կայացել է հերթական Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը։ 20 միջազգային հովանավորներով խաղային տեխնոլոգիաների ոլորտի՝ տարածաշրջանում ամենախոշոր մրցանակաբաշխությունն այս տարի միավորել է 600-ից ավելի միջազգային հյուրերի, որոնց թվում աննախադեպ տոկոս են կազմել աշխարհի խոշոր ՏՏ ընկերությունների հենց ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 30-ի։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի կողմից Ռուսաստանից դեպի Հայաստան նավթի տարանցման դադարեցումից հետո Հայաստանում հեղուկ գազի գների 40%-ով բարձրացման մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ապատեղեկատվություն է որակել, շեշտելով, որ այն «ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, գերատեսչությանը վարկաբեկելուն և այդ հարցը քաղաքական խնդրի վերածելու փորձի», հաղորդում է Грузия Online-ը։
Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանները ծեծի են ենթարկել, ապա ձերբակալել 2 եղբայրների՝ մեքենայում քրդական երաժշտություն լսելու համար։ Ահմեթ և Ումիթ Քայաները նշել են, որ այս ամենի առջև են կանգած քրդական երաժշտություն լսելու համար ու կատարվածը որակել են որպես անմարդկային վերաբերմունք։
Պատվիրանը նման է հարթված ուղիղ ճանապարհի, որով ընթացողը շուտ և չմոլորվելով հասնում է նախատեսված իջևանին. եթե պատվիրան չլինի, մարդը անկոխ և անհետք անապատում մոլորված ճանապարհորդի նման չգիտի գնալու ճանապարհը և հետևաբար իջևան էլ չի կարող հասնել: Մանավանդ, եթե պատվիրան չլինի, կամ Աստված մարդուն ստիպի Իր պատվիրանը կատարել, այն ժամանակ մարդը վարձի չի արժանանա և անասունների աստիճանի կիջնի ու կստորանա:
Քիչ առաջ ստացել ենք պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Այս մասին գրել է օրեր առաջ դատարանի որոշմամբ կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանը։
Մեծ Բրիտանիայի սննդի ստանդարտների գործակալությունը նախազգուշացում է տարածել Թուրքիայում արտադրվող «Neosis Schokolade Love of Dubai» ապրանքանիշի շոկոլադի վերաբերյալ, որը արտահանվում է Դուբայ։
Այրոցի առաջացման պատճառը ոչ միշտ է շատակերությունը, հստակ պատճառը հայտնաբերել կարող է միայն մասնագետը: Հաճախ պատճառը գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունն է:
Իրականությունն այն է, սակայն, որ պետությունն առաջին իսկ պատահածին արտապատվիրակող իշխանության նկատմամբ լոյալ հասարակությունն էլ իր հերթին է անհանդուրժողականությունը արտապատվիրակել՝ հայտնի չէ, թե ում՝ այս պահին անդառնալի թվացող անտարբերությամբ։
Նահանգում բնակվող սիրիացի դրուզներին աջակցող Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիան «ազատագրած», էրդողանական վարչախմբի աջակցությունը վայելող, վերջերս Բաքու այցելած և Իրանը թշնամի համարող Աբու Մուհամմադ ալ-Ջոուլանիի ենթակայության տակ գտնվող զորամիավորումներին։
Ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, իսկ վթարի հետևանքով սկսվել է մեծ քանակի մազութի արտահոսք, որը թափվում է Ողջի գետը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Սիրիայի զինված ուժերի և երկրի հարավի զինված խմբավորումների միջև համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն X-ում գրել է, որ Վրաստանի ևս 55 քաղաքացիների արգելվել է մուտք գործել երկիր։
ՈւԵՖԱ-ն 10 տարով եվրոպական մրցաշարերից հեռացրել է Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» ակումբին պայմանավորված խաղերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այսօր՝ հուլիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող անտառում ծառից կախված դի կա։