Բաժիններ՝

Գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ. «Վեոլիա Ջուր»

Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ:

Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:

Հավատացնում ենք, որ Վեոլիա Ջուրը գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ողջ պատասխանատվությունը: Թիմն աշխատում է շուրջօրյա, ամենօրյա աշխատանք է տանում ջրակորուստները կանխելու և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար: Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ամբողջ ջրաքանակը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավատացնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և արվում է հնարավոր ամեն ինչ նշված տարածքներում ջրամատակարարումը հնարավորինս շուտ կարգավորելու համար:

«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս