«Росавиация»-ն փոխադրողներին թույլտվություններ է տրամադրել Սոչիից և Միներալնիե Վոդիից Հայաստանի խոշոր քաղաք Գյումրի ուղևորների և բեռների կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, ասված է գերատեսչության համապատասխան հրամանում։
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կսկսի շտապ հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք Microsoft-ը Չինաստանից ինժեներների է ներգրավել ՊՆ համակարգերի սպասարկման և վերահսկման գործընթացում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ արձագանքելով սենատոր Թոմ Քոթոնի բարձրացրած մտահոգություններին։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում իր ռազմական զսպման ուժն ամրապնդելու համար ցանկանում նոր ռազմանավ գնել։ Մասնավորապես նշվում է, որ այդ հարցով որոշում է կայացվել դիմել ՆԱՏՕ-ի անդամ ու Սև ծովում գործընկեր Թուրքիային։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած հակապետական մտքերին, մասնավորապես, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», եկեղեցու դեմ պայքարի, ՀԱՊԿ-ից դուրս գալու, Թուրքիայի հետ հաշտվելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Գլխավոր դատախազին ուղղված իմ հարցումից հետո ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին, որը վրաերթի էր ենթարկել հատուկջոկատայինի։ Այս մասին սոցցանցերում գրել է «Справедливая Россия – За правду» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իշխանությունը հրաժարվում է ամբողջական ձայնագրություններ հրապարակել կամ եղածը միջազգային փորձաքննության ենթարկել, նրանք ավելի առաջ են գնացել. յուրաքանչյուր ՔՊ-ական իր պարտքն է համարում թեման ըստ ճաշակի ու երևակայական թռիչքի զարգացնել:
«Հունիսի 25-ից ի վեր, երբ կալանավորվեց Բագրատ Սրբազանը, գրեթե ամեն օր այցելել եմ նրան: Այսօր նույնպես այցելել էի և քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ վիրապից (Երևան-կենտրոն ՔԿՀ): Սրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն այլընտրանք չունի և Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:
Իրանի խորհրդարանի պատգամավոր Քամրան Ղազանֆարին հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմն Ադրբեջանն անվանում է երկրորդ Իսրայել», հաղորդում է Khabar Online-ը։
Մասյացոտնի թեմը Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի՝ տարիներ առաջ հնչեցրած խոսքերն է հիշեցրել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։ Նախարարի նշմամբ՝ նախկինում դրանք երկար ժամանակ փորձարկվել են, իսկ այժմ կգործեն կանոնավոր կերպով։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրամայել է մարդասիրական օգնության փաթեթ ուղարկել Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա քաղաքում բնակվող դրուզներին՝ այնտեղ իրավիճակի վատթարացման լույսի ներքո, հաղորդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի սիրելի կատուն՝ Բոբի Կերտանեգարան, պետական անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Ջակարտայում անցկացված կենդանասերների միջոցառմանը մասնակցելուց հետո հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Բոբին բեմով տեղափոխվում հատուկ սայլակով՝ առնվազն երեք աշխատակցի ուղեկցությամբ։ Տեսանյութի տարածումը սոցցանցերում հարուցել է լայն քննարկումներ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուս անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինաթափման ու վերջիններիս կողմից զենքերի հրապարակային այրմանը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գայանե Մարտիրոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք), որի արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ արտադրական շինության հատակների, պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, ինչպես նաև արտադրական շինության դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, գտնվել են ժանգոտ և անհարթ վիճակում։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը մտադիր է սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության ժամանակ, Պեկինում հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով չինացի վերլուծաբանների։
Միջանցքը ճանապարհ չէ. այն վերջնականացնում է Սյունիքի օկուպացիան. Վարուժան Գեղամյան
Պայմաններում, երբ գլոբալ լարվածության սրման ֆոնին աշխարհը պայքարում է ոչ ռուսաստանյան էներգակիրների համար, կարո՞ղ է արդյոք հայկական հողի 43 կիլոմետրանոց շերտը դառնալ ԱՄՆ-ի խորամանկ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բորբոքել։ Այս մասին գրում է Forbes-ը։
Արտապատվիրակում բառը ադրբեջանական պահանջներին չդիմադրելու ապացույցն է. նպատակը հայ-իրանական սահմանի կտրումն է. Մելքոնյան
Թուրքիայի և ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կատարվում է՝ կնքելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր։ Պայմանագիրը հնարավորություն է ընձեռում փոխհատուցել պետությանը կամ պատվեր ներկայացնող անձին հասցված վնասները, որոնք առաջացել են փորձաքննություն իրականացնող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով:
Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, հայտարարել են, որ կոմունիկացիաների ցանկացած ապաշրջափակում տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հիման վրա։
«Ասում են` 11 վարույթ։ Ասեմ ձեզ, որ վերջին 11 վարույթից ոչ մեկը չի վերաբերում հոսանքազրկումներին։ Այդտեղ կա տեղակատվության տրամադրման հետ կապված և այլն։ Չի եղել որևէ քննարկում։Առաջարկել եմ ուղիղի եթերում իրենց ուզած ձևաչափով քննարկեն իրենց փաստարկներն ու մեր հակափաստարկները։ Մենք հարց չտան, այլ իրենք տան, իսկ մենք պատասխանենք»,– նշեց Ղազինյանը։
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Առաջարկել են մի տարբերակ, որով Հայաստանն է հայտնվում շրջափակման մեջ. Խոսրով Հարությունյան
Զանգեզուրով միջանցքը մշտապես լինելու է թուրքական զինանոցում. Վարուժան Գեղամյան
ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը և ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Բանավոր ընթացակարգը թույլ է տալիս մեղադրյալին ոչ միայն ստանալու տեղեկատվություն, այլև ակտիվորեն մասնակցելու իր ճակատագրին վերաբերող որոշման կայացման գործընթացին։ Սա կենսական նշանակություն ունի արդար դատաքննության ապահովման և առնվազն նման տպավորություն ստեղծելու հարցում (դատարանը ոչ միայն պետք է լինի արդար, այլև պետք է երևա այդպիսին)։
ԱՊՀ կազմից Հայաստանի դուրս գալու որևէ ազդակ չկա, և այդ տարբերակը լիովին բացառվում է։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստի ընթացքում ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում։
Մենք կապվեցինք նրա որդու` Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ, նա մեզ պատմեց, որ ոստիկանները գնացել են իրենց տուն, միայն մայրն է եղել տանը, սպասել են մինչեւ հայրը գնացել է տուն եւ հորը տարել են Երեւանի վարչություն։