
Բերման են ենթարկել Ռուբեն Հակոբյանին․ «Հրապարակ»

Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
Մենք կապվեցինք նրա որդու` Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ, նա մեզ պատմեց, որ ոստիկանները գնացել են իրենց տուն, միայն մայրն է եղել տանը, սպասել են մինչեւ հայրը գնացել է տուն եւ հորը տարել են Երեւանի վարչություն։
Իսկ թե ինչի համար են տարել, որն է բերման ենթարկելու առիթը, Հակոբյանն ասաց` չգիտի. «Մի պոռնկություն հորինած կլինեն»։