
Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։ Այս մասին հայտնել է Մաթևոսյանը:
«Ելույթումս, անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, նշել եմ, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրել եմ՝ ես առաջին երաշխավորն եմ, որ համալսարանի գործունեությունը լինելու է ապաքաղաքական»,-նշել է Մաթևոսյանը:
Նա վստահեցրել է, որ անելու է առավելագույնը համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար: