
Սննդաբանը նշել է ըմպելիք, որը կօգնի նիհարել

Քորթնի Դ’Անջելոյի կարծիքով՝ սպիտակուցային կոկտեյլը կամ սմուզին լավագույն ըմպելիքն է որովայնի ճարպերն այրելու համար։ Այս մասին գրում է Eat This, Not That!-ը:
Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ սխալվում են՝ սննդակարգի ժամանակ կենտրոնանալով սննդի վրա և մոռանալով ըմպելիքների մասին։ Ուստի մասնագետը զգուշացնում է չխմել գազավորված ըմպելիք, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և հանգեցնում է քաշի ավելացման։
«Նիհարելու համար լավագույն ըմպելիքներից մեկը սպիտակուցային շեյքը կամ սմուզին է»,- ասել է սննդաբանը։
Դ’Անջելոն նշել է, որ սպիտակուցը կարևոր է ներքին օրգանների ճարպը այրելու համար: Բացի այդ, սպիտակուցային ըմպելիքները կարող են հագեցնել քաղցի զգացողությունը:
Սպիտակուցը նաև բարելավում է նյութափոխանակությունը, քանի որ ավելացնում է մկանային զանգվածը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը