Ի՞նչ պատրաստել ձվից. անսպասելի լուծում ընթրիքի համար
Ձվով պաշտետ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Ձու – 5 հատ
2. Սոխ – 1 հատ
3. Բուսայուղ – 3 ճ/գ
4. Թթվասեր – 20 գ
5. Մանանեխ – 1 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը խաշել:
2. Սոխը մանր կտրատել և լավ տապակել: Ոսկեգունած սոխը և ձվերը հարել բլենդերով:
3. Ավելացնել մանանեխը, համեմել աղով և պղպեղով, կրկին հարել:
4. Պաշտետի ցանկալի խտությունը կարգավորել թթասվերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը