
Ռուս դահուկորդները փոխանցումավազքում առաջին անգամ նվաճել են օլիմպիական ոսկին

Դահուկավազքի Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը Պեկինի օլիմպիական խաղերում հաղթել է 4×10 կմ փոխանցումավազքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ալեքսեյ Չերվոտկինը, Ալեքսանդր Բոլշունովը, Դենիս Սպիցովը և Սերգեյ Ուստյուգովը տարածությունը հաղթահարել են 1 ժամ 54 րոպե 50,7 վայրկյանում։ Դահուկորդները Ռուսաստանին բերել են Պեկինի օլիմպիական խաղերի չորրորդ ոսկե մեդալը։
Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերում այսքան ոսկե մեդալներ նվաճեց։ Սոչիի և Փհենչհանի խաղերում ռուս դահուկորդներն արծաթե մեդալներ էին նվաճել։
Խորհրդային Միության տղամարդկանց հավաքականը վերջին անգամ օլիմպիական փոխանցումավազքում հաղթել է 1980 թվականին։